Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ իր բելառուս գործընկեր Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ քննարկել է երկու երկրների միասնական պաշտպանական տարածքի ձեւավորումը եւ անվտանգության ապահովումը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Այսօր մենք քննարկեցինք միասնական պաշտպանական տարածքի կառուցման եւ արտաքին պարագծում Միութենական պետության անվտանգության ապահովման հարցեր»,- բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում ասել է ռուսական պետության ղեկավարը:

Պուտինը նաեւ վստահեցրել է, որ  ռուս-բելառուսական «Արեւմուտք -2021» առաջիկա զորավարժությունները որեւէ մեկի դեմ ուղղված չեն: «Քննարկվեցինք նաեւ միասնական պաշտպանական տարածք կառուցելու եւ արտաքին պարագծում Միութենական պետության անվտանգությունն ապահովելու հարցեր»,- ասել է Պուտինը: «Այս համատեքստում մենք մեծ ուշադրություն դարձրեցինք [այս վարժանքներին], իսկ ավելի մեծ նշանակություն ունեն Ռուսաստանի եւ Բելառուսի տարածքում «Արեւմուտք-2021» առաջիկա համատեղ զորավարժությունները: Այս վարժանքները որեւէ մեկի դեմ ուղղված չեն»: