Արագածոտնի մարզում, այսօր՝ սեպտեմբերի 9-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել. ժամը 14։10-ի սահմաններում ԱԻՆ փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արագած գյուղի վարչական տարածքում՝ գյուղից մոտ 2.5-3 կմ հեռավորության վրա գտնվող սարամիջյան ճանապարհին, ЗИЛ մակնիշի բեռնատարը, մի քանի պտույտ գլորվելով, գլխիվայր շրջվել է, և կան կասկածներ, որ մեքենայի տակ քաղաքացիներ կան։

Shamshyan.com-ի  հաղորդմամբ, փրկարարները օպերատիվորեն ժամանած բժիշկների  և ճանապարհային ոստիկանների ու քաղաքացիների օգնությամբ մեծ դժվարությամբ դարձի են բերել ավտոմեքենան և այնտեղից դուրս են բերել 2 դի, որոնք շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվեցին Աշտարակի բժշկական կենտրոն։

Բեռնատարում եղել են գառներ, որոնց մի մասն էլ սատկել է։