Միլանյան ակումբը ցանկանում է ձեռք բերել Ազմունի տրանսֆերը մյուս ամռանը, երբ ավարտված կլինի նրա պայմանագիրը: «Ռոսոներիների» սպորտային տնօրեն Պաուլո Մալդինին փոխարինող է փնտրում Զլատան Իբրահիմովիչին, ում պայմանագիրը ևս ավարտվում է 2022 թ-ի ամռանը:

«Միլանը» Ազմունին պատրաստվում է առաջարկել 4 տարվա պայմանագիր՝ տարեկան 3.2 մլն եվրո աշխատավարձով:

Ազմունի ծառայություններով հետաքրքրված էին նաև «Ռոման» ու «Լիոնը», սակայն պետերբուրգյան ակումբը մերժել է առաջարկները: