Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` սեպտեմբերի 8-ից 9-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 62 դեպք, որից 2-ը՝ նախկինում կատարված։

Հայտնաբերվել է 1 անհետ կորած, 9 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 13 հետախուզվող։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության և բնակարանային գողության 1-ական դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 10 պատահար. 13 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: