Sputnik Արմենիայի փոխանցմամբ, այս մասին փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Այսօր Մախաչկալայում Մուրադովը մասնակցել է «Հայրենիքի հերոսներ» համառուսաստանյան հայրենասիրական ակցիայի մասնակիցների հետ հանդիպմանը:

«Ես Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ առաքելության գործունեությունը գնահատում եմ միայն դրական: Մեզ գնահատում է նաև խաղաղ բնակչությունը։ Այսօր Ղարաբաղում կյանքը եռում է: Ամեն ինչ լավ է», — ասել է Մուրադովը:

Նա հիշեցրել է, որ ռուս խաղաղապահները հակամարտությունից հետո հինգ տարի կմնան Լեռնային Ղարաբաղի տարածքում:

«Առաջին հինգ տարիներից հետո որոշում կկայացվի ռուսական խաղաղապահ կոնտինգենտի մնալու և հետագա երկարաձգման վերաբերյալ», — ասել է նա:

Արդեն հայտնել ենք, որ Ռուստամ Մուրադովը ավարտել է իր առաքելությունը որպես Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ ուժերի հրամանատար: Նրան փոխարինել է գեներալ -մայոր Միխայիլ Կոսոբոկովը։