Հադրութից բռնի տեղահանվածները բողոքի ակցիա են իրականացնում կառավարության դիմաց:

«Հանդիպումներ եղել են, բայց ասում են՝ չգիտենք ձեզ ինչ պատասխան տանք, այսինքն՝ մեր վիճակը կրկին անորոշ է, չգիտենք՝ ոնց լուծումներ գտնենք»,- այս մասին քիչ առաջ բողոքի ակցիայի ժամանակ ասաց տեղահանված արցախցիներից մեկը։

«Արցախից ՀՀ-ում այսօր 21 հազար մարդ կա, ու այդ մարդիկ անտերության են մատնված։ Դիմումների պետ Ղազարյանի հետ ենք հանդիպել, ասել ենք, որ էլ հնար չկա, փող չկա, էլի նորից ասել են՝ սպասեք։ Մհեր Գրիգորյանի հետ էն անգամ էլ ենք հանդիպում խնդրել, հիմա էլ ենք խնդրում, բայց նա էլի չկա ու չկա, չգիտենք՝ ինչ անենք։ Էսքան ժամանակ չեմ ասել, բայց հիմա ասում եմ, էսօր 2500-ից ավելի միայն հադրութցի է արդեն լքել Հայաստանը։ Մենք ուղղակի անուշադրության ենք մատնված, սա է խնդիրը»,- ասաց ակցիայի մասնակիցը։