ՀայՓոստը սեպտեմբերի 9-ից՝ ժամը 16:00-ից սկսած, ժամանակավորապես չի վճարում կանխիկ եղանակով կենսաթոշակի և մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի վճարումները, քանի որ չի ստացել բավարար չափով դրամական միջոցներ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության կողմից: Այս մասին  տեղեկանում ենք ընկերության տարածած հայտարարությունից:

«Ֆինանսավորումը ստանալուն պես վճարումներն անմիջապես կվերսկսվեն:

Հայցում ենք ձեր ներողամտությունը»,- նշված է հայտարարությունում: