Սեպտեմբերի 9-ին, ժամը 14:32-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Աշտարակի կամրջից:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ քաղաքացի Մ․ Ա․-ն (ծնված 1985 թ.) ինքնավնասել է և անցել կամրջի ճաղավանդակը: