Իրանի իշխանությունները սկսել են տեղական արտադրության երկրորդ պատվաստանյութի (Razi Cov Pars) փորձարկումների երրորդ փուլը:

Ինչպես հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով իրանական աղբյուրին, փորձարկումների երրորդ փուլը կանցկացվի Թեհրանի և Ալբորզի նահանգներում: Գիտափորձին կմասնակցի մոտ 40 000 կամավոր: Ենթադրվում է, որ մինչև տարեվերջ Իրանի դեղագործական ընկերությունները կկարողնան նոր դեղամիջոցի մոտ 15-20 մլն չափաբաժին արտադրել:

Razi Cov Pars դեղամիջոցը պատվաստանյութի երեք չափաբաժին է ներառում, որոնցից 2-ը՝ ներարկումային, մեկը՝ ներքթային:

Կորոավիրուսի դեմ բնակչության պատվաստումն Իրանում մեկնարկել է փետրվարի 9-ին ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութով: Բացի այդ, երկրում կիրառվում են նաև չինական Sinopharm, հնդկական Bharat Biotech, անգլո-շվեդական AstraZeneca և իրանական COV Iran Barakat ընկերությունների դեղամիջոցները: