«Պատիվ ունեմ» ծմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը հայտարարել է, որ միանում է 2020 թվականի ավերիչ պատերազմի արդյունքում զոհված, անհետ կորած, գերեվարված մեր հայրենակիցների հարազատների հորդորներին՝ իշխանությունից պահանջելով չեղարկել նախատեսվող «գունագեղ տոնակատարությունը»։
«Եթե նույնիսկ փոքր, խորհրդանշական միջոցառումներ նախատեսվեն, ապա դրանք պետք է լինեն առավելագույնը զուսպ՝ առանց ավելորդությունների, ճոխությունների և համերգային մասի», — նշել է նա։
Հիշեցնենք՝ 44-օրյա պատերազմում զոհված հերոսների ծնողներին ու հարազատներին վրդովեցրել է սեպտեմբերի 21-ին Հանրապետության Հրապարակում «գունագեղ միջոցառում» անցկացնելու Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը:
Նրանք սոցցանցում ֆլեշոբ եմ սկսել՝ պահանջելով չեղարկել այն՝ նշելով, որ բազմաթիվ ընտանիքներ դեռ փնտրում են իրենց զավակներին կամ հազարավորներ երեխաներ սգում են իրենց հայրերի մահը, իսկ գերիները կտտանքների են ենթարկվում Բաքվի բանտերում, ուստի իշխանությունն իրավունք չունի տոնակատարություն կազմակերպել: