Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ սեպտեմբերի 8-ին Փարիզ-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո գծային բաժին բերման է ենթարկվել 38-ամյա Սալման Մ.-ն, որը 2020 թ. օգոստոսի 27-ից ՌԴ Գրոզնի քաղաքի իրավապահ մարմինների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 222-րդ հոդվածի (Զենքի, հրազենի հիմնական մասերի և զինամթերքի ապօրինի ձեռք բերելը, փոխանցելը, իրացնելը, պահելը, փոխադրելը, տեղափոխելը կամ կրելը) մեղադրանքով:

Խափանման միջոցը` ստորագրություն:

Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին և դատախազությանը: