Եվրամիության կարգավորող մարմինը հայտարարել է ռուսական Սպուտնիկ V-ի եւ չինական Sinovac Biotech-ի պատվաստանյութերի մասով հավելյալ տվյալների անհրաժեշտության մասին, հաղորդում է  Reuters-ը։

«Ընկերությունների հետ այդ պատվաստանյութերի քննարկումը բավական կառուցողական է, սակայն մեզ պետք կլինեն ավելի շատ տվյալներ»,-հայտարարել է դեղամիջոցների եվրոպական գործակալության ռազմավարության ղեկավար Մարկո Քավալերին։

Նա հավելել է, որ կշարունակվեն CureVac կենսատեխնոլոգիական ընկերության պատվաստանյութի մասին տվյալների վերլուծությունը։