«Շիրակ» ֆուտբոլային ակումբի մամուլի ծառայությունը տեղեկություն է հայտնել թիմի ֆուտբոլիստ Լեո Ղազարյանի առողջական վիճակի մասին։

«Սեպտեմբերի 5-ին ավտովթարի հետևանքով «Շիրակ» ՖԱ-ի ֆուտբոլիստ և 44-օրյա պատերազմի հերոս Լեռնիկ Ղազարյանը  ծանր մարմնական վնասվածքներ ստանալուց հետո հայտնվել էր կոմայում։ Մի քանի օր է «Էրեբունի» ԲԿ-ի մասնագետներն Աստծո զորակցությամբ պայքարում են մեր Լեոյի կյանքի ու վերականգնվելու համար։

Երեկ երեկոյան տեղի է ունեցել իսկական հրաշք, Լեռնիկի մոտ գրանցվել է դրական դինամիկա և նա, հարազատների և ընկերների կոչերին ի պատասխան, ցույց է տվել արձագանք։

Լեո ջան, մեր բոլորի աղոթքներն ու մտքերը քո հետ են, դու հաղթահարեցիր մահին պատերազմի դաշտում ու իսկական հերոսի նման վերադարձար մեծ ֆուտբոլ, հիմա հերթն է հաղթահարել նաև այս փորձությունը։ Սպասում ենք քեզ, եղբայր», — նշված է ակումբի տարածած հաղորդագրությունում։