Սեպտեմբերի 15-ին Դուշանբեում տեղի կունենա ԱԳ նախարարների, պաշտպանության նախարարների խորհրդի եւ ՀԱՊԿ անվտանգության խորհրդի քարտուղարների կոմիտեի համատեղ նիստ: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Նրա խոսքով, ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լարովը սեպտեմբերի 15-ին կայցելի Դուշանբե` ՀԱՊԿ շրջանակներում միջոցառումների ծրագրին մասնակցելու համար: «Միջոցառումները տեղի կունենան Դուշանբեում՝ ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի նախաշեմին»։

Նա նշել է, որ նախատեսված է կարծիքների փոխանակում ՀԱՊԿ հավաքական անվտանգության տարածաշրջաններում ռազմաքաղաքական իրավիճակի վերաբերյալ` Աֆղանստանի իրավիճակի շեշտադրումով:

«Համատեղ նիստի ձեւաչափով նախատեսվում է հաստատել այն փաստաթղթերը, որոնք ներկայացվում են ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի քննարկմանը: Հանդիպման մասնակիցները կքննարկեն որոշումների պատկառելի փաթեթ, որոնք վերաբերում են կազմակերպության ներսում արտաքին քաղաքականությանը, ռազմական եւ հակաահաբեկչական համագործակցությանը»,- նշել է նա: