Քուվեյթում կանանց կարող են թույլ տալ բանակում ծառայել։ Այս մասին հայտարարել է Քուվեյթի ԶՈՒ շտաբի պետի օգնական, գերենալ-մայոր Հալեդ Ալ-Քանդարին, հաղորդում է  MEM-ը։

Քուվեյթը արաբական աշխարհի  երկրներից մեկն է, որն ընտրել է պարտադիր զինծառայոություն։ Անցած շաբաթ Սաուդյան Արաբիայում առաջին կանանց խումբն ավարտել է զինված ուժերի կանանց ուսումնական կենտրոնը։ Սաուդյանի Արաբիայի ՊՆ-ն տեսագրություն է հրապարակել այն բանից հետո, երբ կանայք ավարտել են 14-շաբաթյա ուսումնական ծրագիրը, որըո սկսվել էր մայիսի 30-ին։