Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ՌԴ Պետդումայի վավերցմանն է ներկայացրել ԱՊՀ երկրների զինված ուժերի հումանիտար ականազերծման  համատեղ ինժեներական ստորաբաժանման մասին համաձայնագիրը:

Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ նշելով, որ համաձայնագիրը ստորագրվել է 2020 թվականի դեկտեմբերի 18-ին Մոսկվայում: Դրա նպատակն է «համատեղ ստորաբաժանման գործունեության ձևավորման, անցկացման և ավարտման կարգի, ընդունող տարածքում դրա կարգավիճակի, ինչպես նաև հումանիտար ականազերծման ժամանակ կողմերի զինծառայողների կարգավիճակի սահմանումը»:

Փաստաթղթի համաձայն՝ ստորաբաժանման միջոցների և ուժերի կազմը որոշվում է ԱՊՀ անդամ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի կողմից: