Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը կմասնակցի Գյումրու քաղաքապետի ընտրություններին՝ առաջադրվելով իշխող ուժի կողմից։ Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողներին ասաց Հարությունյանը։

«Երևի հարցումներ կամ այլ պատճառներ են եղել, որ վարչության նիստում նման որոշում է կայացվել։ Ինձ առաջարկվել է գլխավորել համամասնական ցուցակը, և ես տվել եմ իմ համաձայնությունը, որովհետև լինել թեկնածու, հետագայում էլ, եթե ժողովուրդը կատարի իր ընտրությունը և ավագանին էլ որոշի, որ ես պետք է լինեմ քաղաքապետը, իմ համար մեծ պատիվ կլինի ղեկավարել քաղաքը։ Ես տվել եմ իմ համաձայնությունը»,- նշեց նա։

Ըստ նրա՝ Գյումրին պոտենցիալ ունեցող քաղաք է, պետք բացել այդ պոտենցիալը։