Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձել է հայ-ադրբեջանական կարգավորմանը: Պաշտոնյան, համապատասխան գրառմամբ, այս մասին հայտնել է իր թվիթերյան էջում:

«Տեսակետներ փոխանակեցինք հայ-ադրբեջանական կարգավորման հեռանկարների վերաբերյալ. անհրաժեշտ է վստահության կառուցում և երկխոսություն»,-գրել է Շառլ Միշելը: