Նյու Յորքում սեպտեմբերի 11-ին Համաշխարհային առեւտրային կենտրոնում տեղի ունեցած ահաբեկչությունից 20 տարի անց ճանաչել են երկու զոհի ինքնությունը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«Դորոթի Մորգանը Հեմփսթեդից 1646-րդ զոհն է։ Տղամարդը, ում անունը չի նշվում ընտանիքի խնդրանքով, 1647-րդ զոհն է»,-նշվում է հաղորդագրության մեջ։

Այս պահին 2753 զոհից 1106-ի ինքնությունն այդպես էլ չի պարզվել։

Ավելի վաղ հաղորդվել է, որ ԱՄՆ-ն կգաղտնազերծի հետաքննության առանձին նյութեր, որոնք կապ ունեն 2001 թվականի սեպտեմբերի 11-ին տեղի ունեցած ահաբեկչությունների հետ։