Նորիլսկում վարժանքների ժամանակ մահացել է ՌԴ արտակարգ իրավիճակների նախարար Եվգենի Զինիչևը։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։

Նախարարը մահացել է իր ծառայողական պարտականությունները կատարելիս՝ փորձելով փրկել ռեժիսոր Ալեքսանդր Մելնիկի կյանքը։
Ալեքսանդր Մելնիկը Նորլինսկ էր գնացել՝ վավերագրական ֆիլմի համար նկարահանումների վայր ընտրելու նպատակով։ Նա մահացել է նախարարի հետ։

Զինչևը փորձել է փրկել նկարահանող թիմի անդամին, որը սայթաքել է ժայռի եզրից ու ընկել ջուրը, սակայն մահացել է։