Իրանը վերջին երեք ամսվա ընթացքում մոտավորապես չորս անգամ ավելացրել է իր 60 տոկոս հարստացված ուրանի պաշարները` 2.4 կգ-ից մինչեւ 10 կգ: Այս մասին ասված է Իրանի վերաբերյալ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) եռամսյակային զեկույցում, որից հատվածներ մեջբերում են երեքշաբթի օրը Bloomberg-ը եւ Reuters-ը:

«Իրանի պաշարները ներառում են մինչեւ 60 տոկոս մաքրություն հարստացված մոտ 10 կգ ուրան»,- ասված է Reuters-ի մեջբերված զեկույցի քաղվածքում:

Հաղորդվում է նաեւ, որ Իրանն իր 20 տոկոս հարստացված ուրանի պաշարները 63-ից հասցրել է 84 կգ-ի: Ընդ որում, 5 տոկոսից պակաս մաքրությամբ հարստացված ուրանի պաշարները 3.141 կգ-ից ընկել են մինչեւ 2.278 կգ, սակայն պատճառն այն է, որ մեծ քանակությամբ 2 տոկոսանոց ուրանը հարստացվել է մինչեւ 5 տոկոս մաքրության, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

ՄԱԳԱՏԷ-ում նաեւ հայտարարե են, որ Իրանը դեռ դիտարկման սարքավորումների հասանելիություն դեռ չի տրամադրել գործակալությանը:

«Իրանի կողմից մոնիտորինգի սարքավորումների հասանելիության գործակալության պահանջները չկատարելը լրջորեն խաթարում է գործակալության տեխնիկական հնարավորությունները»,- մեջբերում է զեկույցը Bloomberg-ը:

ՄԱԳԱՏԷ -ի տեսուչները նշել են, որ ենթադրյալ միջուկային օբյեկտների վերաբերյալ Իրանի տրամադրած տեղեկատվությունը տեխնիկապես անհամատեղելի է դիտարկումների արդյունքների հետ: ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին կրկնել է իր մտահոգությունը, որ Իրանը դեռ գործակալությանը չի տրամադրել բացատրություններ ուրանի մասնիկների առկայության վերաբերյալ մի քանի վայրերում, որոնք Թեհրանը պաշտոնապես միջուկային չի հայտարարել: Գրոսսին նաեւ պատրաստակամություն հայտնել այցելել Իրան՝ երկրի նոր ղեկավարության հետ իրավիճակը քննարկելու համար:

«Գլխավոր տնօրենը մտահոգված է, որ մոտ երկու տարի անց դեռ կան չլուծված երաշխիքներ Իրանի չորս օբյեկտների համար, որոնք գործակալությանը չեն հայտարարվել»,- ասվում է զեկույցի մի հատվածում, որը մեջբերում է Reuters- ը:

Ապրիլից Վիեննայում անձնական բանակցություններ են ընթանում Իրանի եւ միջազգային «հնգյակի» (Ռուսաստան, Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Չինաստան եւ Ֆրանսիա) միջեւ՝ նպատակ ունենալով վերականգնել իրանական միջուկային համաձայնագիրն իր սկզբնական տեսքով, չեղարկել պատժամիջոցներն Իրանի նկատմամաբ, հասնել միջուկային պարտավորությունների կատարման Թեհրանի կողմից, վերադարձնել ԱՄՆ-ին գործարք… Երկրում զենքի դասի ուրանի արտադրությունը գործարքի պայմանների խախտում է: