ԱԱ-2022-ի ընտրական փուլի J խմբի 6-րդ տուրի շրջանակներում  Հայաստանի հավաքականն այսօր կմրցի Լիխտենշտեյնի ընտրանու  հետ: ՀՖՖ-ն ներկայացրել է թիմերի մարզաշապիկների գույները:

«Այսօրվա խաղում Հայաստանի ազգային հավաքականը դաշտ դուրս կգա կարմիր, իսկ Լիխտենշտեյնը` կապույտ մարզաշապիկով»,-ասված է ՀՖՖ հայտարարությունում:

Հիշեցնենք, որ հանդիպումը կսկսվի 20:00-ին: