Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով ժամանել է Վրաստան: Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Վրաստանի կառավարության ղեկավար Իրակլի Ղարիբաշվլիի առաձնազրույցը։

«Ինձ համար միշտ էլ մեծ պատիվ և հաճույք է այցելել եղբայրական Վրաստանի մայրաքաղաք, որովհետև սա լավ առիթ է՝ նախ շփվելու ընկերների և բարեկամների հետ, և երկրորդը, քննարկելու երկկողմ, տարածաշրջանային ու միջազգային հարաբերությունների վերաբերյալ հարցեր», — ասել է Նիկոլ Փաշինյանը։

Նա նշել է, որ երկու երկրների  կառավարությունների միջև բավական արդյունավետ համագործակցություն է հաստատվել։

«Համոզված եմ, որ մեր այս հանդիպման արդյունքում այդ համագործակցությունն ավելի արդյունավետ և սերտ կդառնա», — ասել է ՀՀ վարչապետը։

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին էլ նշել է, թե ուրախ է, որ Հայաստանի վարչապետը հյուրընկալվել է Թբիլիսիում։

«Գործընկերոջս մեկ անգամ ևս ցանկանում եմ շնորհավորել խորհրդարանական ընտրություններում համոզիչ հաղթանակի առթիվ։ Համոզված եմ, որ նա հաջողություն և զարգացում կբերի հայ ժողովրդին և Հայաստանին։ Բարի լինի Ձեր ժամանումը», — ասել է Վրաստանի վարչապետը։