Իրանը կհյուրընկալի Աֆղանստանի հարեւանների հաջորդ հանդիպումը, հայտնում է ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն Պակիստանի կազմակերպած Աֆղանստանի վեց հարեւան երկրների ավելի վաղ վիրտուալ հանդիպումից հետո, հաղորդում է IRIB-ը:

Նրա խոսքով՝ մասնակից երկրների արտգործնախարարներն այսօրվա հանդիպմանը ներկայացրել են իրենց տեսակետները: Իրանի արտգործնախարար Ամիր Աբդոլլահանը ներկայացրել է նաեւ Թեհրանի սկզբունքային քաղաքականությունը՝ մեղադրելով ԱՄՆ օկուպացիային Աֆղանստանում առկա իրավիճակի եւ աֆղանստանցիների տառապանքների մեջ:

Խաթիբզադեն ասել է, որ իրանցի բարձրաստիճան դիվանագետը մասնակիցներին խնդրել է բացառել արտաքին միջամտությունը եւ ռազմական ուժի կիրառումը եւ երկխոսության կոչ է արել:

«Առաջնայինը կայունությունն ու խաղաղությունն են, որոնց կարելի է հասնել միայն Աֆղանստանում էթնիկ բազմազանությունը ներկայացնող ներառական կառավարության ձեւավորման միջոցով»,- ասել է նա:

«Հարեւան երկրների արտգործնախարարները խիստ մտահոգված են Աֆղանստանում ահաբեկչությամբ եւ նրանով, որ թալիբները պետք է հեռու մնան ահաբեկիչներից եւ թույլ չտան ահաբեկչության նորից հայտնվելն Աֆղանստանում: Սահմանները պետք է հանգիստ լինեն: Պայմանավորվածություն է ձեռք բերվել հաջորդ հանդիպումն անցկացնել Թեհրանում, եւ եթե կորոնավիրուսային համավարակը թույլ տա, ապա այդ հանդիպումը տեղի կունենա Թեհրանում առաջիկա մեկից երկու ամսվա ընթացքում»,- եզրափակել է նա: