Ինդոնեզիայում բանտում բռնկված հրդեհի հետեւանքով 40 մարդ է զոհվել, հաղորդում է CNN Indonesia-ն։

Ըստ տեղեկությունների՝ կան վիրավորներ, հստակ թիվը չի նշվում։

Reuters-ի փոխանցմամբ՝ բանտի շենքում հրդեհ է բռնկվել չորեքշաբթի գիշերը, այժմ կրակը մարվել է։

Միջադեպի հետ կապված հետաքննություն է սկսվել։