Այսօր՝ սեպտեմբերի 8-ին, վրաերթ է տեղի ունեցել Երաևում:

Ինչպես հայտնում է SHAMSHYAN.com-ը, ժամը 20:30-ի սահմաններում Կոմիտասի պողոտայում՝ «Արևելյան խոհանոց»-ի դիմաց, BMW մակնիշի  65 XX 006 համարանիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող միջին տարիքի տղամարդ հետիոտնի:

Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է  շտապօգնություն,  այնուհետև  օպերատիվորեն  ժամանած բժիշկների  հերթապահ խմբի հետ օգնել է վրաերթի ենթարկվածին  տեղափոխել «Արմենիա» բժշկական կենտրոն:

Դեպքի վայրում կայանված էր  նաև Mercedes մակնիշի ավտոմեքենա,  որի վարորդը, ըստ նախնական տեղեկությունների,  նկատել է այդ հետիոտնին, արգելակել է ավտոմեքենան, սակայն հետիոտնը անցնելով նրա առջևից, անսպասելի հայտնվել է BMW-ի դիմաց ու վրաերթի ենթարկվել:

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վրաերթի ենթարկվածի ինքնությունը: