Ոստիկանության Արտաշատի բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողները ստացված օպերատիվ տվյալներն իրացրին սեպտեմբերի 6-ին:

Ոստիկանությունից  հայտնում են, որ Արտաշատ քաղաքի Օրբելու փողոցից, թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, նրանք բերման ենթարկեցին 71-ամյա մի տղամարդու, որի անձնական խուզարկությամբ հայտնաբերված փաթեթում կանեփանման բույսի չորացված, մանրացված զանգված էր: Նա հայտնեց, որ այն թմրամիջոց է, քաղել և պատրաստել է վայրաճ կանեփի բույսերից` անձնական օգտագործման համար:

Հանգամանքները պարզվում են: