Երեկ՝ սեպտեմբերի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում:

Ինչպես հայտնում է SHAMSHYAN.com-ը, ժամը  10:50-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ, 61-ամյա Հովիկ Գ.-ն իր վարած Toyota Corolla մակնիշի ավտոմեքենայով Երևան-Երասխ ավտոճանապարհի  Դիմիտրով գյուղի վարչական տարածքում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել դաշտում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Հովիկ Գ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն: