Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը Լիխտենշտեյնի հետ անցկացրած ոչ-ոքիից հետո պատասխանել է լրագրողների հարցերին․

-Հայաստանի հավաքականն ամբողջ խաղի ընթացքում ուներ ակնհայտ առավելություն։ Ինչո՞ւ չկարողացանք հաղթել մինչև այս խաղը ոչ մի միավոր չվաստակած Լիխտենշտեյնին։

-Հաղթելու համար պարզապես գոլ է պետք խփել։ Նրանք մեկ անգամ հարվածեցին ու գոլ խփեցին։ Այսպիսին է ֆուտբոլը, երբեմն անարդար։

-Ունենալով այդպիսի առավելություն՝ թիմը չիրացրեց բազմաթիվ գոլայէին պահերն ու թիմը քնեց պաշտպանությունում։ Արդյոք դեպի դարպասին բարձր փոխանցումներից բացի մեր հնարամիտ թիմը ոչինչ չէր կարող առաջարկել մրցակցին։

-Մենք փորձում էինք գրոհել երկու եզրերով էլ ու փոխանցումներ կատարել, բայց դրանք էֆեկտիվ չէին։ Ինչ-որ տեղ մարզական բախտն էլ չժպտաց մեզ։

-Յուրչենկոն բավականին անվստահ է գործում արդեն երկրորդ խաղում։ Ժամանակը չէ՞ հնարավորություն տալու այլ դարպասապահների։

-Համաձայն չեմ նման ձևակերպման հետ։ Թե՛ Գերմանիայի, թե՛ Մակեդոնիայի հետ լավ խաղ ստացվեց։

-Պարոն Կապառոս, կորցրինք միավորներ մի թիմի դեմ խաղում, որի հետ պլանավորում էինք երեք միավոր վաստակել։ Ինչպե՞ս եք գնահատում մեր հնարավորությունները հաջորդ խաղերում։ Արդյոք հաջորդ խաղերը մեզ համար եզրափակի՞չ են լինելու։ 

-Այո յուրաքանչյուր խաղ մեզ համար այսուհետ եզրափակիչ է լինելու։ Բայց վստահ եմ , որ կարող ենք պայքարել ու լավ հանդես գալ։

armsport.am