Փարիզի ոստիկանությունը 2 կասկածյալի է ձերբակալել Վանդոմի հրապարակում Bulgari ոսկերչական բուտիկի թալանումից հետո։

Վանդոմի հրապարակը  Փարիզի եւ Եվրոպայի ամենաճոխ եւ թանկարժեք առեւտրային կենտրոններից է։

Ոստիկանությունը Associated Press-ին հայտնել է, որ ոստիկանության սպաները հետեւել են 3 կասկածյալի, որոնք փորձել են մեքենայով փախուստի դիմել։

Հասկանալի չէ, թե ինչ են կարողացել գողանալ դիզայներական խանութում։

Ոստիկանությունը դեռ փնտրում է երրորդ կասկածյալին։