Ռուսաստանում մանկապիղծների համար անհրաժեշտ է վերադարձնել մահապատիժը: Պետդումայի պետականաշինության և օրենսդրության հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Միխայիլ Եմելյանովն առաջարկել է վերացնել համապատասխան մորատորիումը, գրում է lenta.ru-ն:

Այսպիսով, Եմելյանովը մեկնաբանել է Կիսելյովսկում երկու 10-ամյա դպրոցական աղջիկների բռնաբարումն ու սպանությունը, որը կատարվել էր նախկինում երեխաների նկատմամբ սեռական ոտնձգության համար դատապարտված տղամարդու կողմից:

«Մենք կարծում ենք, որ մանկապիղծներն ու ահաբեկիչները, մանկապիղծ մարդասպանները պետք է մահապատժի ենթարկվեն, պետք է վերացնել մահապատժի մորատորիումը, անկախ Եվրոպայի խորհրդի դիրքորոշումից, և առաջնորդվել մեր երկրում առկա իրավիճակով»,- ասել է նա:

Եմելյանովը հավելել է, որ մորատորիումը վերացնելու որոշումը կախված կլինի Պետդումայի նոր կազմից: