Ազգային ժողովում օգոստոսի 25-ին տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ նախապատրաստված նյութերի հիման վրա որոշում է կայացվել քրեական գործ հարուցելը մերժելու մասին։

Այս մասին Irakanum.am-ի հարցին ի պատասխան ասացին Հատուկ քննչական ծառայության լրատվական բաժնից։ Միաժամանակ ՀՔԾ-ից հայտնեցին, որ  ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանին ծեծի ենթարկելու դրվագով հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով։

Նշենք,  որ տեղեկությունների համաձայն Գեղամ Մանուկյանին հարվածել է ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Նարեկ Գրիգորյանը։

Irakanum.am