«Վաղը խաղալու ենք մեր դաշտում, մեր երկրպագուների ներկայությամբ և սա մեզ համար առավելագույն մոտիվացիա է: Մեծ ցանկությամբ ենք վաղը դաշտ դուրս գալու: Սա այն խաղերից է, որտեղ լրացուցիչ մոտիվացիայի կարիք չկա: Ֆուտբոլիստները գիտակցում են, թե որքան կարևոր է Լիխտենշտեյնի դեմ հանդիպումը և այդ երեք միավորը»,- նախախաղային մամուլի ասուլիս ժամանակ ասել է մարզիչը: Իսպանացի մասնագետը որպես առավելություն առանձնացրել է այն, որ հանդիպումը կայանալու է Երևանում:
 
«Մեզ դժվարին հանդիպում է սպասվում: Լիխտենշտեյնն այն հավաքականներից է, որը քիչ-քիչ հաջողություններ է գրանցում: Բայց մենք պետք է վստահենք մեր ուժերին»,-ասել է նա:
 
Ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի J խմբի հերթական տուրում Հայաստանի ընտրանին սեպտեմբերի 8-ին Երևանում կընդունի Լիխտենշտեյնի ընտրանուն: Հանդիպումը կմեկնարկի 20:00-ին: Այժմ Հայաստանի ընտրանին ենթախմբում երկրորդն է 10 միավորով: Առաջատարը 12 միավորով Գերմանիան է: