2021 թվականի սեպտեմբերի 7-ին ՀԱՊԿ քարտուղարությունում տեղի են ունեցել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրների արտաքին գործերի նախարարների տեղակալների խորհրդակցությունները:

Միջոցառման մասնակիցները քննարկել են սեպտեմբերի 15-16-ը Դուշանբեում կայանալիք ՀԱՊԿ կանոնադրական մարմինների նիստերի նախապատրաստումը և անցկացումը, համաձայնեցրել են Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին և ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի և Անվտանգության խորհուրդների քարտուղաների կոմիտեի համատեղ նիստին ներկայացվելիք փաստաթղթերի նախագծերը: