Կուբան դարձել է  աշխարհում առաջին երկիրը, որը սկսել է փոքր երեխաների պատվաստումը: Սիենֆուեգոս նահանգում սկսել են պատվաստել 2-11 տարեկան երեխաներին, գրում է dw.com-ը:

Կուբայում պատվաստումների համար օգտագործվում են «Աբդալա» և «Սոբերանա» տեղական դեղամիջոցները, որոնք Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կողմից ճանաչված չեն:

Իշխանությունները նախատեսում են հոկտեմբերից սկսել դպրոցների փուլային բացումը, եթե այդ ժամանակ բոլոր երեխաներն ու դեռահասները պատվաստվեն կորոնավիրուսի դեմ: