Իսպանիայի թագուհի Լետիցիան խնայողության հրաշալի օրինակ է ցուցադրել՝  ամուսնու՝ Ֆելիպե VI-րդ թագավորի հետ Մադրիդում Չիլիի նախագահին դիմավորելու արարողությանը ներկայանալով սկսուրի՝ 40 տարվա զգեստով:

Ինչպես նշում է Daily Mail-ը, զգեստը ժամանակին՝ 1981թ. Հռոմում, կրել է Իսպանիայի նախկին թագուհի Սոֆիան՝ Ֆելիպե VI-րդի մայրը:

Պարբերականը նկատում է, որ 48-ամյա Լետիցիան հաճախ է տարբեր առիթներին ներկայանում նույն զգեստներով և հայտնի է իր անթերի, էլեգանտ ոճով: