Արմեն Չարչյանի երկրորդ կալանավորումից հետո Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները, այդ թվում՝ բժիշկը, մի քանի անգամ այցելել են ինչպես հիվանդանոց, այնպես էլ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկ։ Այս մասին հայտնում է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը։

Առանձնազրույցի եւ բժշկական փաստաթղթերի հիման վրա Պաշտպանի աշխատակազմն առաջարկել է նրան տեղափոխել քաղաքացիական հիվանդանոց։ Դրանից հետո եւս մեկ այց է իրականացվել Արմեն Չարչյանին, ուսումնասիրվել են բժշկական փաստաթղթերը:

Օրենքի պահանջի համաձայն՝ պարզաբանումներ են պահանջվել արդարադատության նախարարությունից կապված այն հարցի հետ, թե ինչպես է ապահովելու Արմեն Չարչյանի բժշկական օգնությունը ՔԿՀ-ում:

Բացի դրանից՝ Պաշտպանի աջակցությամբ լուծվել է նաև հանձնուքների հարցում առաջացած խնդիրը: