Գերմանական մամուլը հիացմունքով է արձագանքել Գերմանիայի ֆուտբոլի հավաքականի Հայաստանի նկատմամբ տարած խոշոր հաղթանակին:

 

«Ազգային թիմը բացահայտ հաղթեց Հայաստանին: Այդպիսով, Գերմանիան գլխավորեց J խումբը», — գրել է DIE ZEIT-ը:

 

«Գերմանիան էնտուզիազմի ալիք է բարձրացնում: Ամեն ինչ սկսվեց դեռևս խաղից առաջ, երբ ստադիոնի տեսաէկրանին ցույց տվեցին մի քանի օր առաջ մահացած Գերդ Մյուլլերի խփած գոլերը: Ապա հիշեցին հավաքականի մյուս հանրահայտ Մյուլերին, Թոմասին, որը գլխարկ ստացավ ազգային թիմում 100 խաղ անցկացնելու համար: Ավելի մեծ հաճույք ստացան 18 հազար հանդիսականները, որոնք հարձակողական ֆուտբոլի ականատես դարձան», — այսպես է սկսել խաղի ռեպորտաժը Frankfurter Allgemeine Zeitung օրաթերթը:

 

«Ազգային թիմն առաջին գալա-համերգն է տալիս Հանսի Ֆլիկի դիրիժորությամբ: Հանսի Ֆլիկի ձեռագիրն նկատվեց արդեն երկրորդ խաղում, երբ զայրացած Գեմանիան իսկական ներկայացում մատուցեց», — գրել է Die Welt-ը:

 

«Տոտալ կերպարանափոխություն: Լիխտեյնշտեյնին դժվարությամբ հաղթած Հանսի Ֆլիկի թիմը կտրուկ կերպարանափոխվեց և երեք օր անց 6:0 հաշվով ջախջախեց Հայաստանին: Գնաբրին և հավաքականը սկսեցին գլխավորել իրենց խումբը», — նշել է Süddeutsche Zeitung թերթը:

a1+germania 2.jpg (124 KB)