Թալիբները սկսել են ցրել Քաբուլում հավաքված ցուցարարներին, որոնք բողոքում են Պակիստանի դեմ: Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով Agence France-Presse գործակալությանը, «Թալիբանի» գրոհայինները կրակ են բացել ցուցարարների դեմ:

Ինչպես հաղորում է տեղական Tolo News հեռուստաալիքը, հարյուրավոր մարդիկ երեքշաբթի առավոտից փողոց են դուրս եկել Աֆղանստանի մայրաքաղաքում: