Եվրահանձնաժողովը ԵՄ գերագույն դատարանին խնդրել է ֆինանսական պատժամիջոցներ սահմանել Լեհաստանի դեմ դատարանների դիսցիպլինար պալատի գործունեության համար, հաղորդում է  Reuters-ը։

ԵՄ-ն հայտարարում է, որ պալատն օգտագործվում է դատավորների վրա ճնշման կամ դատական որոշումների վերահսկման նպատակով։

Լեհաստանի կառավարությունը հայտարարել է, որ պալատը կլիկվիդացվի առաջիկա ամիսներին ավելի լայն դատական բարեփոխումների շրջանակում, սակայն Եվրահանձնաժողովը հայտարարել է, որ արդեն միջոցներ է ձեռնարկում։

Եվրահանձնաժողովը պնդում է, որ չնայած պալատը կարող է ոչ մի նոր գործ չընդունել, այն դեռեւս աշխատում է գործող գործերի վրա։

Լեհաստանի արդարադատության նախարարի տեղակալ Սեբաստիան Կալետան հայտարարել է, որ ԵՄ գործադիր իշխանությունն անօրինակ է գործում՝ արգելափակելով Վարշավայի միջոցներն ու հասնելով Վարշավայի դեմ պատժամիջոցների։