Ակնհայտ է,որ պանթուրքիզմի ջատագովների համար ռուս խաղաղապահների երկարաժամկետ տեղակայումն Արցախի Հանրապետությունում շահեկան չէ։

Նրանք փորձելու են տորպեդահարել ռուս խաղաղապահների առաքելության երկարաձգումն առնվազն 4 տարի հետո։
Բազմիցս նշել եմ,որ չնայած համադրվող որոշ շահերի՝ Կովկասում Ռուսաստանի առանցքային ախոյանը շարունակելու է մնալ Թուրքիան։
Ի՞նչ պետք է անի Հայաստանը։

Նախ եւ առաջ անհրաժեշտ է աշխատանք ԵԱՀկ Մինսկի խմբի համանախագահ երկրների եւ մասնավորապես Ռուսաստանի հետ,որպեսզի ռուսական ռազմական երկարատեւ առաքելությունը դրվի ավելի լեգիտիմ հիմքերի վրա։

Գիտակգում,որ առաջիկայում առանց ռուսական ռազմական ներկայության գրեթե անհնար է Արցախի քաղաքացիների անվտանգության ապահովումը։
Միաժամանակ ՌԴ-ի օժանդակությամբ վերազինել մեր զինված ուժերը։

Դիվանագիտական ակտիվ աշխատանք իրականացնել բոլոր ուղղություններով՝ փորձելով զսպել պանթուրքիզմի աճող ախորժակը։

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում փորձել վերադաձնել հայանպաստ/Սերժ Սարգսյանի բանակցած/ բանակցային ժառանգությունն, առաջնային դադձնելով ոչ թե հողեր տալու,այլ՝ Արցախի կարգավիճակի հարցը։

Կարո՞ղ է արդյոք այս խնդիրները լուծել հանձնված իշխանությունը ,որը վախենում է նույնիսկ Շուշին ու Հադրութը օկուպացված անվանել։
Հաշվի առնելով Երեւանի եւ Անկարայի խաղաղասիրական,իսկ իրականում հակահայկական ռեւերանսները՝ ոչ,չի կարող։