Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի նորանշանակ համանախագահ Իգոր Խովաևին: Նրա այցը Երևան կրում է ճանաչողական բնույթ:

Այս մասին հայտնում են վարչապետի աշխատակազմից։

Զրուցակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղիները և այդ համատեքստում ընդգծել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության գործունեության կարևորությունը: