Վրաստանում վերջին մեկ օրում կորոնավիրուսով վարակման հայտնաբերված դեպքերի թիվն ավելացել է 1120-ով: Մահացել է 61 մարդ:
Ըստ StopCov պաշտոնական կայքի՝ համավարակի սկզբից երկրում հայտնաբերվել է վարակման 565.957 դեպք:

Միեւնույն ժամանակ, անցած 24 ժամվա ընթացքում 4.905 մարդ է ապաքինվել,  իսկ համավարակի սկզբից՝ 519,673 մարդ: Մահացել է 7.867 մարդ:

Վերջին օրվա ընթացքում կատարվել է 16149 թեստ, այդ թվում`8.840 հակագենի եւ 7.309 ՊՇՌ թեստ:

Վարակման մակարդակը`օրական 6.94 տոկոս, վերջին 14 օրվա ընթացքում՝ 9.15 տոկոս, վերջին յոթ օրվա ընթացքում` 8.19 տոկոս:

Այս պահի դրությամբ կատարվել է 1.326.033 պատվաստում, որից 16.298-ը՝ վերջին մեկ օրվա ընթացքում:

88 մարդ ներկայումս գտնվում է կարանտինում, 7,016-ը՝ հիվանդանոցներում, 2.292-ը՝ կովիդ հյուրանոցներում:

Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել էր 2020 թվականի փետրվարի 26-ին: