Հոսպիտալացվել է ֆուտբոլի լեգենդ Պելեն։

Ինչպես հաղորդում է AS-ը՝ երեքշաբթի օրվանից նա գտնվում է Սան-Պաուլու քաղաքի Ալբերտ Էյնշտեյնի անվան հիվանդանոցում։ Պատճառը մինչև հիմա հայտնի չէ, ու սպասվում է, որ հիվանդանոցի ղեկավարությունն այսօրվա ընթացքում կհրապարակի նրա վիճակի մասին տեղեկատվությունը։

Մի շարք ԶԼՄ-ների տվյալներով՝ հոսպիտալացման պատճառը ուշագնացությունն է, բայց Պելեն ինստագրամյան իր էջում հերքել է այդ տեղեկատվությունը՝ հայտնելով, որ պլանավորված բուժում է ստանում, ինչն ավելի վաղ չէր կարող անել քովիդի պատճառով։ Լեգենդար բրազիլացին հիմա արդեն պատվաստվել է դրա դեմ։