Կոտայքի մարզում, այսօր՝ սեպտեմբերի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 14։25-ի սահմաններում Գետարգել-Ջրվեժ ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում բախվել են Ford Fiesta և ЗИЛ 130 մակնիշի ավտոմեքեանները։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով 3 հոգի դուրս են բերվել ավտոմեքենաներից, և օպերատիվորեն ժամանած «Աբովյան» բժշկական կենտրոնի բժիշկների հերթապահ խումբը նախ տեղում առաջին բուժօգնությունն է ցուցաբերել, ապա տեղափոխել «Աբովյան» բժշկական կենտրոն։

ЗИЛ-ը աղբ տեղափոխելիս է եղել և բախման հետևանքով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց ու  կողաշրջվելով հայտնվել դաշտում։