ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը պատասխանել է ՌԴ ՊՆ գիշերօթիկ դպրոցի սանին  այն հարցին, թե արդյոք նա ակնոցը համարում է խելացիության նշան:

«Սրանք, որ մե՞նք ենք կրում: Ոչ, ես այդպես չեմ կարծում: Մի՛ նեղացեք, խնդրում եմ: Եթե ցանկանաք ազատվել կարճատեսությունից և վիրահատվել, ապա, հավանաբար, ձեր ինտելեկտը դրանից չի պակասի, բայց ակնոցի կարիք այլևս չի զգացվի», — ասել է նա հարց տված աղջկան: