Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում տեղի է ունեցել «Թալիբանի» ներկայացուցիչների հանդիպումը ՌԴ-ի և Թուրքիայի ներկայացուցիչների հետ։ Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է Cnnturk-ը։

«Թալիբանի» ներկայացուցիչ Սուհեիլ Շահինի փոխանցմամբ՝ հանդիպման առանցքային թեմաներն են եղել Քաբուլի օդանավակայանի անվտանգության և կառավարման, ինչպես նաև առհասարակ Աֆղանստանում տիրող իրավիճակն ու Աֆղանստանի, Թուրքիայի և ՌԴ-ի հետագա հարաբերությունները։