Այսօր՝ սեպտեմբերի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում:

Ինչպես հայտնում է SHAMSHYAN.com-ը, ժամը 16:30-ի սահմաններում Էրեբունի թանգարանի հարևանությամբ՝ դեպի Վարդաշեն տանող ճանապարհահատվածում, բախվել են Toyota Camry մակնիշի 23 RR 332  համարանիշի և Jinbei  մակնիշի  շտապօգնության ավտոմեքենան:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով  5 հոգի  մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Վիրավորներին առաջինը օգնության են հասել վթարված Toyota-ի վարորդը, քաղաքացիներն ու ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկները:

Շտապօգնության ավտոմեքենան հիվանդ էր տեղափոխում, սակայն պարզվելու է՝ արդյո՞ք միացված են եղել լուսաձայնային ազդանշանները: