ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ սեպտեմբերի 6-ին, կազմել է 493.48 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.17 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։

Եվրոյի փոխարժեքը կազմել է 585.27 դրամ (նվազել է 0.79 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 682.98 դրամ (նվազել է 0.08 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 6.76 դրամ (նվազել է 0.02 դրամով):

Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները. Արծաթ՝  381.65 դրամ, ոսկի՝  28,934.37 դրամ, պլատին՝ 15,960.94 դրամ: