Եվրոպայում գազի գինը հասել է նոր պատմական առավելագույն ցուցանիշի։ Հազար խորանարդ մետրի դիմաց այն կազմել է 650 դոլար, ըստ միջազգային բորսայական սակարկությունների տվյալների։

Նիդերլանդական TTF ինդեքսի համաձայն, որը հանդիսանում է ամենալիկվիդային եվրոպական հաբը, օրվա սկզբին գազի գինը հոկտեմբեր ամսվա ֆյուչերսների համար կազմել է 634,4 դոլար, իսկ հետո դարձել 658,7 դոլար, որից հետո սկսել է գնանկում տեղի ունենալ։ Վերջին անգամ գազի գինը նման ռեկորդ գրանցել էր սեպտեմբերի մեկին՝ 1000 խորանարդ մետրի դիմաց կազմելով 645 դոլար։

Գազի գնի նման աճը, ըստ մասնագետների, պայմանավորված է այն հանգամանքով, որ եվրոպական գազային պահեստարանները այժմ քիչ են լցված գազով եւ բացի այդ, ամառային սեզոնին մեծ է եղել ասիական շուկաներում պահանջարկը։ Ներկայումս Եվրոպան ակտիվորեն լցնում է իր գազապահեստարանները, նշում են վերլուծաբանները։